ԱՄՆ-ը Թուրքիային մշտապես հիշեցնում է խոսքի ազատության անհրաժեշտության մասին. Սպիտակ տուն
ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան կհետևի մարդու իրավունքներին և մամուլի ազատությանը: Այս ուղղությամբ համապատասխան քննարկումները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շարունակում են և կշարունակվեն: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստի հայտարարությանը:
«Մենք կենտրոնացած ենք մեր դաշնակիցների հետ արդյունավետ համագործակցության վրա, որպեսզի թուլացնենք և վերջնարդյունքում ոչնչացնենք «Իսլամական պետություն»-ը, բայց դա չի խանգարում մեզ քննարկել մեր մտահոգությունները կամ նույնիսկ ուղղակիորեն քննադատել այն, որ Թուրքիայի կառավարությունը չի հետևում ունիվերսալ ժողովրդավարական արժեքներին, որոնք ամրագրված են նաև նրա սահմանադրության մեջ»,- հայտարարել է Էռնեստը:
Ըստ նրա, Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Դավութօղլուն ԱՄՆ-ի «լավ գործընկերն էր»: