Առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետ կարող է դառնալ մուսուլման թեկնածուն
Ըստ «YouGov»-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումների, առաջին անգամ Լոնդոնի քաղաքապետ կարող դառնալ մուսուլմանը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Լեյբորիստների թեկնածուն և ազգությամբ պակիստանցի Սադիք Խանը կարող է Լոնդոնի քաղաքապետի ընտրությունների առաջին փուլում հավաքել ձայների 43 տոկոսը, այն դեպքում, երբ նրա հակառակորդը` արիստոկրատ Զաք Գոլդսմանը` 32 տոկոսը:
Վերջնական արդյունքը կարող է լինել 57 տոկոսը 43-ի դեմ` հօգուտ Խանի:
Հարցումներն անց են կացվել մայիսի 2-4-ը 1574 մարդու շրջանում:
Նշենք, որ Լեյբորիստական կուսակցությունը կանգնեցրել է Լոնդոնի նախկին քաղաքապետի Քեն Լիվինգսթոնի պաշտոնավարումը` հակասեմիթական արտահայտությունների համար: