Թուրքիան տարածաշրջանի համար վտանգավոր խաղերի մեկնարկ է տալիս
Թուրքիան տարածաշրջանի համար վտանգավոր խաղերի մեկնարկ է տալիս:
Թուրքիան իր տարածքում քրդերի դեմ պայքարում օգտագործում է բոլոր հնարավոր ու անհանր միջոցները և մնում անպատիժ միջազգային հանրության կողմից:
Վերջերս նկատել եմ, որ Ադրբեջանը միտում ունի կրկնօրինակելու ավագ եղբոր քայլերը:
Այսպես, այս տարվա մարտի 30-31-ին թուրքական բանակը Ջիզրե և Յուքսեքովա քաղաքներում օգտագործեց ԱԹՍ ռմբակոծիչներ, որոնք թիրախավորել էին խաղաղ բնակչությանը:
Անցավ մեկ-երկու օրը Ադրբեջանը Արցախի հետ սահմանին նույնպես օգտագործեց այդ ԱԹՍ-ները:
Թուրքիան քրդերի դեմ պայքարում օգտագործում է նաև ճանապարհային պահակներին, ովքեր «կամավորության» սզկբունքով մասնակցում են քրդերի դեմ պայքարին և դաժան հաշվեհարդարներ տեսնում քրդերի հետ:
Ադրբեջանում նույնպես Արցախի հետ սահմանին հայտնվեցին «կամավորներ» Թուրքիայից, ովքեր աչքի ընկան իրենց դաժանությամբ:
Այսօր Թուրքիան քրդական պայքարի պատմության ընթացքում առաջին անգամ գործի դրեց հաուբիցները և ֆոսֆորային ռումբերը, այնուհետև կայծակնային հարձակումով փորձ արեց մտնել Շըրնաք քաղաք, որն այս պահի դրությամբ դեռևս չի հաջողվել:
Կարծում եմ` արկածախնդիր Ադրբեջանին մենք պետք է հասկացնենք, որ մենք քուրդ չենք, որ մենք ունենք կանոնավոր բանակ, որ մենք նույնպես ունենք զինատեսակներ, և իր ավագ եղբոր փորձը մեզ վրա կիրառելը կպսակվի Բաքվի անկումով:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք: