Սարերը մեր հիմնական զենքն են, որից չունի ոչ մի բանակ
Ինտերներտ վերլուծաբանների տրամադրություններից դուրս կարելի էր մտածել ու հասկանալ որոշ բաներ:
- Թշնամին խոսում է երկու բանից ՝ առաջին, որ ռազմամթերք է տեղափոխում և որ կամավորների հավաք է:
Ապացույց, որ ապրիլի ընթացքում ծախսվել է զինամթերքի զգալի մասը, ուղղակի վերջացել է: Կարելի է ենթադրել, որ իրենց արսենալը, որը հնարավոր է բերել սահման կարող է հերիքել մի տասն օր առնվազն: Ավելին, բերելն ու հանկարծ պայթեցվելն անմտություն ու զոհեր են, թեպետ այսքանն էլ բավարար է զոհերի ու ջախջախման թիրախի տեսքով:
-Երկրորդ, հայկական բանակը դատարկել է տվել դիրքերին մոտ բոլոր գյուղերը. չեմ կարծում, որ այդքանից հետո որևէ մեկը ցանկություն ունենար մնալ և ...
-Երրորդ, ամեն դեպքում հեշտ չի լինելու պատերազմ հայտարարելը իրենց կողմից, բայց կանեն, քանի որ քայլ-քայլ հասցրել են այդտեղ:
Եթե առաջ Ալիևին պատերազմը պետք էր, որպեսզի հաղթեր, ապա հիմա նրա համար, որ արդարացնի իր` որպես ղեկավարի գոյությունը, ինչն առաջին խոշոր ապտակից հետո բացահայտումների է տանելու այդ երկրի պարզ քաղաքացուն:
-Բնականաբար, լինելով խաղաղության կողմնակից, մենք առաջին զարկը չենք տալու, բայց ապահով ենք, քանի որ դիրքերը լավ ամրացված են, և այն, ինչ կլինի հետո, միանշանակ տապալելու է թշնամու ողջ առաջնագիծը:
-Արցախի ճանաչման ներկա քայլը հիշեցում է աշխարհին, որ ինքը թերացել է ու առանձնապես իր կարիքը այսօր չենք զգում:
- Այս ճանաչումը դրդելու է վերջնականապես կտրուկ հարցադրման համար, որը հաստատ կանի ադրբեջանցին ու կկազմաքանդի իր երկիրը, իշխանություներին ու նաև հասարակությանը:
- Ադրբեջանը երազելու է ունենալ ապրիլից առաջվա սահմաներն ու երկրի ներսում նույն իրավիճակը:
-Նախորդ ամիս մենք տեսանք, որ հայերը հետ եկան, բայց այս անգամ շատերը կշտապեն նաև հեռավոր սփյուռքից:
- Այս անգամ կա գիտակցություն, որ ևս մեկ աստիճան վերև էսկալացիան անընդունելի է թե հասարակությունների և թե պատասխանատուների համար. գնում ենք մինչև վերջ:
- Մենք դեռ օգոստոսից պօտի ազգովին գիտակցեինք, որ մեր հանգիստը կորավ ու հիմա այլ ժամանակներում ենք ապրում (էլի ուշ չէ ու կա գիտակցություն):
-Մենք հաղթելու ենք, քանի որ սարերը մեր զենքն են, որից երբեք չի կարող ունենալ թշնամիներից և ոչ մեկը:
Այս պատերազմում հաղթելու է ապագայի գաղափարին համբերատար գնալը և չհուսալքվելը: Մենք պինդ ու իմաստուն ազգ ենք:
Արթուր Գևորգյան, Ֆեյսբուք: