Վաշինգտոնում պայթուցիկի մասին ահազանգի պատճառով մարդկանց տարհանել են հյուրանոցից
Վաշինգտոնում «Marriott Washington Georgetown» հյուրանոցից մարդկանց տարհանում են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:
Մարդկանց հյուրանոցից սկսել են տարհանել այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, որ շենքում պայթուցիկ է տեղադրված: Զանգը ստացվել է առավոտյան, և հյուրանոցի բոլոր աշխատակիցները միանգամից տարհանվել են:
Մինչ այժմ հյուրանոցի աշխատանքները դադարեցված են: Իրավապահ մարմինները արգելափակել են դեպի հյուրանոց տանող ճանապարհը: