«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Լիտվա և Լատվիա երկրները շփոթել են
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները Լատվիա և Լիտվա երկրները շփոթել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրագրողներին ներկայացնելու ժամանակ Շվեդիայի կազմակերպիչները Լիտվայի մասնակցին՝ Դոնի Մոնտելային, ներկայացրել են որպես Լատվիայի մասնակից:
Դոնի Մոնտելան երկրորդ անգամ է ներկայացնում Լիտվան «Եվրատեսիլ»-ում: Լիտվացի մասնակցի բոլոր նվաճումները ևս ներկայացվել է Լատվիա անվան տակ: