Ճապոնացի ներդրողները ցանկանում են Մեծ Բրիտանիան տեսնել ԵՄ-ի կազմում. Տոկիո
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բրիտանացի իր գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ճապոնացի ներդրողների համար լավ կլինի, եթե Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ մնա: Այս մասին գրում է life.ru-ն:
«Միացյալ թագավորությունում ճապոնական մոտ 1000 ներդրող կազմակերպություն կա, որտեղ 140.000 մարդ է աշխատում: ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկությունը Մեծ Բրիտանիային քիչ ազդեցիկ կդարձնի»,-ասել է Աբեն:
Ճապոնիայի վարչապետն այժմ Մեծ Բրիտանիայում է իր եվրոպական շրջագայության շրջանակներում: Ավելի վաղ նա այցելել էր Բելգիա, Գերմանիա, Իտալիա: