ԱՄՆ-ը դաշնակիցների հետ օդային հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ի դիրքերին
ԱՄՆ-ի զինված ուժերը դաշնակիցների հետ համատեղ Իրաքում և Սիրիայում 18 հարված են հասցրել «ԻՊ»-ի դիրքերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ օդային հարվածները հասցվել են ահաբեկիչների տրանսպորտային կայանի մոտակայքում:
Իրաքի 7 քաղաքում 15 հարված է հասցվել: Հարձակման արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների համար նախատեսված ստորգետնյա թունելներ և այլ ռազմավարական կենտրոններ, զենքի պահեստարաններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի օդային հարվածների արդյունքում «ԻՊ»-ի առաջորդ էր ոչնչացվել: