Ապրիլի 23-ին Ախալցխայի ոստիկանների արարքները հայ երիտասարդների նկատմամբ դեռևս անպատիժ են
Ապրիլի 23-ի գիշերը Ջավախքի Ախալցխա քաղաքի ոստիկանության շենքում հայ երիտասրադների հանդեպ վրացի ոստիկանների քստմնելի արարքները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հասցեին նույն վրացի ոստիկանների սրբապիղծ ու հայոյախառն արտահայտությունները, մինչ օրս մնում է անպատիժ:
Ախալցխայում գտնվող Վրաստանի ՆԳ նախարար Ջ. Մգեբռիշվիլին երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հարկ չի համարել ադրադառնալ հիշյալ միջադեպին և հրապարակայնորեն հայտարարել այդ ոստիկաններին պատժելու մասին, որոնք ծեծել, նվաստացրել են հայ երիտասրդների և վիրավորել են ցեղասպանված հայերի հիշատակը:
Կարծում եմ ՆԳ նախարարն այս քայլով քաջալերել է այդ ոստիկանների ստոր արարքները և այս անպատժելիության մթնոլորտը հղի է անկանախտեսելի հետևանքներով:
Հ. Գ. Վրաստանի իշխանությունների հանցավոր լռությունը հիշյալ զազրելի միջադեպի հետ կապված ևս մեկ անգամ փաստում է, որ հայ-վրացական ազգամիջյան խնդիրը, արհեստականորեն, ստեղծում են հենց կենտրոնական իշախնությունները իրենց հանցավոր անտարբերությամբ և անպատժելիության մթնոլորտ սերմանելով:
Արմեն Ավետիսյան. ֆեյսբուք: