Գերմանացիները վախենում են երկրի իսլամացումից
INSA Հասարակական կարծիքի կենտրոնի հարցումների համաձայն՝ գերմանացիների 46,1%-ը վախենում է Գերմանիայի իսլամացումից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Bild-ին:
60,3%-ի կարծիքով՝ իսլամը Գերմանիայի մաս չի հանդիսանում: Հարցվածների 22,1% -ը դրական է արձագանքել այս թեմայով:
Հարցումների արդյունքում՝ պարզ է դարձել, որ գերմանացիների 49%-ի կարծիքով՝ Գերմանիայում ապրող մուսուլմանները երկրի մաս են կազմում, իսկ 28,9% նրանք կապ չունեն Գերմանիաjի հետ:
INSA-ի ղեկավարի խոսքով՝ իսլամը Գերմանիայում հակասական թեմա է: