Թեժ մայիս է սպասվում պատգամավորներին, նրանք մնալու են խրամատներում
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ մայիս է սպասվում հայրենի օրենսդիրներին, նրանք ողջ ամիսն ստիպված են լինելու մնալ խորհրդարանի խրամատներում։ Մայիսի 10-ին կմեկնարկի արտահերթ նստաշրջանը, 16-19-ին՝ հերթական քառօրյան, մայիսի 23-ից էլ մշտական հանձնաժողովներում կմեկնարկի 2015-ի բյուջեի կատարողական հաշվետվության քննարկումը։
ՀՀԿ-ականները չեն բացառում, որ առաջիկայում մի քանի արտահերթ կհրավիրվի, քանի որ դեռ երկու ընթերցում պետք է ԸՕ նախագիծն անցնի՝ հունիսի 1-ին ընդունվելու համար։ Հարկային նոր օրենսգրքի փաթեթն է արդեն ուղարկվել ԱԺ, կան բազմաթիվ այլ նախագծեր, որոնք պետք է անցկացնեն։ Ի դեպ, կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է մայիսի 10-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը:
Ըստ այդմ, արտահերթի օրակարգում հատուկ ընթացակարգով կրկին կներկայացվի աղմկահարույց «Հրազդան-ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքները ներելու և այն ՎՏԲ-ի կառավարմանը հանձնելու մասին նախագիծը, որի քվեարկությունը, հիշեցնենք, անցած շաբաթ տապալվեց քվորում չապահովվելու պատճառով»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։