Հիմա խուճապի չեմ մատնվելու և ահազանգ չեմ հնչեցնելու. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագծի մասին
Հայաստանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, դա խորհրդարանի երկու անդամի առաջարկն է: Այս մասին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը օրենքով, ինչպես դա բացատրել են՝ հանդարտեցնելով կրքերը, պետք է այդ օրենքի նախագծի հարցով եզրակացություն տա:
«Հիմա խուճապի չեմ մատնվելու և ահազանգ չեմ հնչեցնելու: Երբ ես Երևանում էի, շփվեցի իմ գործընկեր, ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսով, իսկ հետո Մոսկվայում արդեն ապրիլյան դեպքերից հետո, հստակորեն հաստատեցին Երևանի հավատարմությունը՝ կոնֆլիկտի խաղաղ լուծմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության համատեքստում, այլ ոչ թե միակողմանի ձևով»,- ընդգծել է Լավրովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն հարցազրույցի ընթացքում Լավրովը հայտնել էր, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ԼՂ հարցով ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ հանդիպում: