Սահմաններում լարվածությունը միշտ կպահպանվի. Ալիևի օգնական
Իլհամ Ալիևի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հարցազրույց է տվել «Kəpəz TV» հեռուստաընկերությանը և սպառնացել, որ հայ-ադրբեջանական շփման գոտում լարվածությունը միշտ կպահպանվի՝ մինչև հայկական ուժերը դուրս չբերվեն Ադրբեջանի տարածքներից:
Ալի Հասանովը կրկին հայկական կողմին է մեղադրել բանակցային գործընթացի ձախողման համար:
Այս հայտարարությամբ Ալիևի «բերանը» սպառնացել է հայկական կողմերին և միջնորդներին, որ շարունակելու է նույն ահաբեկչական գործունեությունը. ինչ արել է մինչ այսօր՝ նույն միջնորդների լռակյաց համաձայնությամբ, որոնք շատ լավ տեղյակ լինելով, թե որ կողմն է խախտում զինադարարը գերադասել են երբեք չմեղադրել ազերիներին և անատամ և լողզված հայտարարություններով են հանդես եկել:
Այս ամենից ոգևորված Բաքուն էլ սանձազերծեց ապրիլյան կարճատև պատերազմը: Կրելով ահռելի կորուստներ ազերիներին հաջողվեց գրավել մի քանի դիրքեր, որն էլ հիմա ազերի պաշտոնյաները օգտագործում են և՛ ներքին, և՛ արտաքին նպատակներով: Ներքինը՝ փորձում են ձերբազատվել պարտվածի բարդույթից, որով տառապել են 22 տարի՝ մերթընդմերթ ապատեղեկատվություն տարածելով, թե գյուղ էլ են գրավել, այնինչ՝ ընդամենը գրավվածները մի քանի հեկտար տարածք է:
Արտաքինը՝ փորձում են ուժեղի դիրքից հանդես գալ և անիրականանալի նախապայման են առաջ քաշում՝ «մեր հողերը հետ տվեք»: Ալի Հասնաովի այս բարբաջանքը հենց այդ «օպերայից» է:
Մենք ունենք երկու ելք այս իրավիճակից դուրս գալու համար.
1.Ստատուս-քվոյի վերականգնում, որը եղել է մինչև ապրիլի 2-ը,
2.Ավելի մեծ տարածքների ազատագրում և Արցախի անկախության ճանաչում:
Բաքվի հետ այլ լեզվով խոսել հնարավոր չէ: Այս քոչվոր բարբարոսները «քաղաքակիրթ» լեզուն չեն հասկանում և այն դիտում են որպես թուլություն:
Հ.Գ.Այն քաղաքական գործիչները, որոնք արյունով ազատագրված տարածքները առուծախի առարկա են դարձնում, պետք է անպայման ընթերցեն Ալի Հասանովի և ազերի այլ պաշտոնյաների սպառնալիքները, քանի որ դրանք հանձնելուց հետո Բաքուն կպահանջի իրեն «հետ վերադարձնել» ամբողջ «Արևմտյան Ադրբեջանը Ռևազ խանի կառուցած Իրևանով»: Առաջարկում եմ այդ անգրագետ դավաճաններին գոնե մեկ օրինակ բերել, որ ազատագրված հողը որևէ ժողովուրդ ինչ-որ բուտաֆորիա խոստման դիմաց հանձնում է թշնամուն:
Ալի Հասանովի արդեն մշտական դարձած այս սպառնալիքներին ՀՀ-ն և Արցախը պետք է մեկ անգամ, բայց կտրուկ և դաժան պատասխանեն, որ Բաքուն ընդմիշտ մոռանա Հայաստանի, Արցախի և ազատագրված տարածքների մասին:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք