Մոտ ժամանակներս նախատեսվում է ԼՂ հարցով ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ հանդիպում. Լավրով
Մոտ ժամանակներս նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում՝ ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամն: Այս մասին «РИА Новости» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ծրագրում ենք, որովհետև գործը պահանջում է նման մեծ ուշադրություն: Շուտով, երևի, կհամաձայնեցնենք մոտակա շփումը: Իհարկե, համանախագահների և կողմերի մասնակցությամբ: Այս աշխատանքը պահանջում է նման կոլեկտիվ ձևաչափ»,- հայտնել է Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով գործակալության այն հարցին, թե արդյոք նախատեսվում է մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ անցկացնել: