Իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի տեղաշարժին և կուտակումներին, հայտնել է, որ Պաշտպանության նախարարությունը բանակի առջև դրված խնդիրների, հակառակորդի և սեփական ուժերի գնահատման շրջանակներում համապատասխան վերլուծություններ ու հետևություններ է անում հակառակորդի հնարավոր գործողությունների վերաբերյալ:
«Իհարկե, իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Նա վստահեցրել է, որ ԼՂ պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրները իրականացնում է բարձր մակարդակով: «Պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացմանը»,- ընդգծել է նախարարը:
Հարցին՝ նոր պատերազմ լինելո՞ւ է, Օհանյանը պատասխանել է, որ այս պահին ժամանակավոր հրադադար է:
Անդրադառնալով 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով ՌԴ-ից զենքի ձեռքբերման մասին հարցին՝ նախարարը հայտնել է. «Համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերի արագացման ուղղությամբ»:
Այն Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, Սեյրան Օհանյանը կարճ պատասխանել է. «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»: