Հարազատներին տեղեկացրել են, որ տեղի է ունեցել բլինդաժի փլուզում, և զինծառայողները հողի տակ են մնացել
Ես տեղյակ էի երկու ժամկետային զինծառայողների՝ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի մահվան մասին: Լռում էի՝ սպասելով համապատասխան մարմնի արձագանքին, սակայն ոչ մի տեղ չհանդիպեցի հաղորդագրության, փոխարենը կայքերից մեկին հայտնի է եղել մահվան փաստը և այն հրապարակվել է:
Երկու մահացածներն էլ Գեղարքունիքի մարզից են, Իգոր Հակոբյանը Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն գյուղից է, սա Լյուքս Ստեփանյանի գյուղն է, իսկ Կորյուն Հարությունյանը` Վարդենիսի տարածաշրջանի Գեղմասար գյուղից:
Իգորի հարազատներին տեղեկացրել են, որ իբրև թե տեղի է ունեցել բլինդաժի փլուզում և զինծառայողները հողի տակ են մնացել: Սա ես լսեցի հարազատներից, թե որքանով է այն իրականությանը համապատասխանում անհայտ է:
Կիլիկիա Հայաստան. Ֆեյսբուք