«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է 80 մլն եվրո վճարել Գրիզմանի համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի նկատմամբ: Այս մասին գրում Gazeta.ru-ն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ֆուտբոլիստի համար 80 մլն եվրո վճարել:
Աղբյուրը հայտնում է, որ Գրիզմանն իրեն շատ հարմար է զգում Մադրիդում և ընկերները նրան խորհուրդ են տվել չգնալ Ատլետիկո:
«Կարմիր սատանաներ»-ը, այնուամենայնիվ, պատրաստ են ամեն ինչ աել, որպեսզի ֆուտբոլիստին իրենց թիմում տեսնեն:
Նշենք, որ այս մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 36 խաղի, որի ժամանակ նա 21 գոլ է խփել և կատարել է 5 գոլային փոխանցում: