Սեյրան Օհանյանի փակ հանդիպումն ԱԺ պատգամավորների հետ մեկնարկել է
ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ:
Հանդիպման ընթացքում նախարարը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով ԱԺ ղեկավարությանը դիմել էին ընդդիմադիր պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը: