Ես մտադիր չեմ հարձակվել Պորոշենկոյի վրա. Զախարչենկո
ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Օդեսայի և Բեսարաբիայի բնակիչների հետ ուղիղ կապի ժամանակ ասել է, որ չի պատրաստվում հարձակում կազմակերպել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Զախարչենկոն այս հայտարարությամբ պատասխանել է այն հաճախակի տրվող հարցին, թե ինչ միջոցներ է նա պատրաստվում ձեռնարկել Պորոշենկոյի՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու հետ կապված:
«Ես մտադիր չեմ հարձակում իրականացնել Պորոշենկոյի վրա, և ոչ նրա համար, որ լավ եմ վերաբերվում նրան: Դուք գիտեք, թե ես նրա մասին ինչ կարծիքի եմ, սակայն Պորոշենկոյի ճակատագիրը պետք է որոշեն ուկրաինացիները, հատկապես՝ նրա օգտին քվեարկողները: Ես չեմ ուզում ուկրաինացիններին զրկել այդ իրավունքից»,-ասել է Զախարչենկոն:
Ավելի վաղ, Դոնեցկի լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Պորոշենկոն հրաման է տվել ոչնչացնել ԴԺՀ և ԼԺՀ ղեկավարներին: