Ո՞վ էր ադրբեջանական բանակի ոչնչացված զինծառայող Յուզբեյով Էմրահը
Երկու օր առաջ ադրբեջանական բանակի սանձազերծած հերթական ոտնձգության փորձի ժամանակ հայկական զինուժի ոչնչացրած թշնամու կենդանի ուժի մի ներկայացուցիչ` Յուզբեյով Էմրահը, չպետք է լիներ ռազմաճակատում այն պարզ պատճառով, որ պատկանում է այսպես կոչված «կարմիր գրքի» մեջ մտնող ժողովուրդների թվին, բայց սա, Ալիևին, բնականաբար, չի հետաքրքրում:
Սպանված զինծառայողը Խաչմազի շրջանի Հաջիմամմադօբա գյուղից է, որի հիմնադիր Հաջի Մամմադը իր ազգակիցների հետ այս գյուղ է տեղափոխվել 19-րդ դարում Ղուբայի շրջանի Հափութ (Հափըթ) գյուղից: Հիմքում շահդաղյան ժողովուրդների մեջ մտնող հափըթ ցեղանունն է, որը թուրքական արտասանությամբ հանդիպում է նաև հափութլու ձևով:
Այն լեզուն, որով խոսում են այս ժողովրդի ներկայացուցիչները, նույնպես կոչվում է հափութ:
Արտյոմ Տոնոյան. ֆեյսբուք: