Լուգանսկի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ
Լուգանսկի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը՝ հղում տալով Առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանի հայտարարությանը:
Պայթյունի հետևանքով՝ զոհվել է 1 մարդ, իսկ 9 մարդ դեռևս գտնվում է փլատակների տակ:
«Հանքավայրում 20 մարդ է եղել: 4 մարդ հիվանդանոցում է, 1-ը՝ մահացել է, իսկ 9-ը՝ փլատակների տակ են: Մյուսների մասին տեղեկություն չկա: Կենդանի մնալու հավանականությունը քիչ է, քանի որ առկա է գազի արտահոսկ»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնեցկում երկու փլուզում էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել էր 1 և վիրավորվել 2 մարդ: