Ի՞նչ նպատակներ էր հետապնդում Օռլանդո Բլումի՝ Ուկրաինա այցը
ՅՈւՆԻՍԵՖ-ում պատմել են բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի Ուկրաինա այցելության մասին:
Այցի նպատակն էր եղել ուշադրությունը կենտրոնացնել ճգնաժամային տարածաշրջաններում երեխաների կրթությանը:
«Ամեն երեխա արտակարգ իրավիճակներում մարդասիրական տեսանկյունից արժանի է արդար հնարավորության և պայծառ ապագայի»,- նշել է Բլումը:
Դերասանի խոսքով՝ նա հանդիպել է երեխաների հետ, ովքեր կրակցների ժամանակ ստիպված են եղել թաքնվել իրենց դպրոցների նկուղներում, որտեղ չի եղել էլեկտրականություն և ջեռուցում: