Բելգիայի հատուկ ծառայության ղեկավարը չի բացառում նոր ահաբեկչությունների իրականացումը
Բելգիայի անվտանգության ծառայության ղեկավար Յաակ Ռաեսը հայտնել է, որ չի բացառում նոր ահաբեկչական հարձակումները: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Երկարաժամկետ հեռանկարներում, պետք է սպասել մեծաքանակ ահաբեկչությունների «ԻՊ»-ի կողմից»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարոկկոյում ձերբակալված «ԻՊ»-ի խմբավորման անդամները կազմակերպել էն Բելգիայի ահաբեկչությունը: