ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինվորականները գտել են Սիրիայում հրադադարին հասնելու մեխանիզմները
Սիրիայում ռուս զինվորականներն ԱՄՆ-ի գործընկերների հետ գտել են արդյունավետ մեխանիզմներ հրադադարին հասնելու համար: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով պատերազմող կոմերի հաշտեցման կենտրոնի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուռալենկոյին:
«Ընդդիմադիր խմբերի հետ աշխատում է ամերիկյան կողմը, որը կարողացել է համոզել նրանց, որ հարկավոր է հետևել «լռության ռեժիմին»,- ասել է նա:
Նշվում է, որ հրադադարի ռեժիմին միացել է 91 բնակեցված վայր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայում բռնությունների թիվը նվազել է: