Իտալիայում քաղցածներին թույլ են տվել սնունդ գողանալ
Իտալիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ մթերքի գողանալը քաղցի բավարարման համար այլևս չի համարվում հանցագործություն: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Հայտնի է, որ տվյալ որոշումը կայացվել է ուկրաինացի Ռոման Օստրյակովի գործը վերանաելուց հետո, ում 2011 թվականին 6 ամսվա ազատազրկում և տուգանք էին նշանակել 100 եվրոյի չափով` սուպերմարկետում պանրի երկու կտոր և նրբերշիկ գողանալու համար, որի ընդհանուր արժեքը կազմել էր 4 եվրո: