Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 2.46 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 44.79 դոլարի:
«Brent» նավթի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում նվազել են 3.21 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 45.85 դոլարի: