ՌԴ-ն և ԱՄՆ-ն կարող են խաղաղություն հաստատել Սիրիայում. «Financial Times»
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են համատեղ ջանքերով խաղաղություն բերել Սիրիային: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Financial Times»-ին:
Թերթը ենթադրում է, որ այս տարի կլինեն կարևոր և դրական փոփոխություններ: Առաձին հերթին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարող են կորցնել վերահսկողությունը Ռաքքա և Դեր Զոր քաղաքների վրա, ինչը կհանգեցնի նրանց՝ պայքարում պարտվելուն: Երկրորդ, Սիրիայի կառավարության և ապստամբների միջև կարող է կնքվել խաղաղ համաձայնագիր:
Երկու նպատակների կատարման համար կարևոր բանալին կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սերտ համագործակցությունը: Չնայած ունեցած այլ տարաձայնություններին, սիրիական կոնֆլիկտում նրանց դիրքորոշումներն աստիճանաբանր մերձենում են, ինչը հիմք է ստեղծում «ԻՊ»-ին հաղթելու և պատերազմն ավարտելու համար:
Ինչպես գրում է թերթը, ԱՄՆ-ն արդեն փոխել է իր դիրքորոշումը: Եթե նախկինում նրանք պնդում էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա իր պաշտոնից, ապա այժմ Վաշինգտոնի համար առաջանահերթություն է արմատական իսլամիստների դեմ պայքարը: