Կոմանդոսը գեներալների ու փորձագետների հետ նոր մարմին է ստեղծում
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին և երեկ տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով:
Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի և ՀՀ սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին՝ նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: