Իշխանություններին հաջողվեց կանխարգելել սադրանքները. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երկրի իշխանություններին հաջողվել է կանխարգելել Օդեսայում սադրանքները՝ 2014թ-ի մայիսի երկուսի դեպքերի տարելիցի իրադարձությունների ժամանակ: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Բոլոր վտանգներին, մեր «ոչ ընկերոջ» բոլոր ծրագրերին ի պատասխան՝ այսօր քաղաքում անցել է հանգիստ ու խաղաղ»,- հայտնել է Սաակաշվիլին ճեպազրույցի ընթացքում:
Նա նշել է, որ հնարավոր սադրանքների մասին եղել են վկայություններ, սակայն դրանք կանխարգելվել են: Սաակաշվիլին նաև երախտագիտություն է հայտնել Օդեսայի բնակիչներին և ոստիկաններին՝ մայիսի 2-ի անվտանգություն ապահովելու համար: Նա ընդգծել է՝ ոստիկանությունը, Ազգային գվարդիան և «Ազով» գունդը մինչև մայիսյան տոների ավարտը կմնան բարձր պատրաստվածության մակարդակի վրա, ինչպես և ծրագրվել էր: