Ինչո՞ւ չկա անձրևանոց, եթե լիքը փող կա պաշտոնյաների գրպաններում ու թալանչիական բիզնեսներում
Արդեն երկու օր է` «ֆեյս»-ը ղժժում է, որ ճակատագծին զինվորներն անպաշտպան են անձրևից, համապատասխան անձրևանոցներ, կամ անջրաթափանց թիկնոցներ չկան, կամ անբավարար են, մարդիկ փող են հավաքում, կարել են տալիս, ամերիկահայությունն է խառնվել իրար:
Կա՞ որևէ բացատրություն կամ մեկնաբանություն այդ դեֆիցիտի մասին, ունե՞ն զինվորականները այդ թիկնոցները, թե՞ չունեն այնուամենայնիվ, պետական պաշտոնյաները ի՞նչ են ասում, գուցե ասել են` վրիպել, չեմ տեսել: Եթե իսկապես չկա: Այդ ինչպես, թե չկա, արդեն անհնար է պատկերացնել: Իսկ, եթե կա, մի պատասխան տվեք, մարդիկ ջանքերն այլ ուղղությամբ դնեն:
Ընդհանրապես, այս և այլ կարիքները իհարկե պետության անելիքն են պետական բյուջեի և պետական այլ միջոցների հաշվին, ոչ թե, համաժողովրդական հանգանակության:
Բայց եթե մարդ ես, մի բան պակաս է, լավ կլինի իշխանությունը բաց հրապարակային դիմի հանրությանը` օժանդակելու խնդրանքով, ոչ թե ամեն անգամ ասդ տեսակ հարցերը մնան հախուռն նախաձեռնողականությանը:
Քանի անգամ պիտի ասվի, որ հանգանակությամբ պետություն ու բանակ չեն պահում: Մանավանդ լիքը փող կա պետական պաշտոնյաների գրպաններում ու թալանչիական բիզնեսներում:
Լևոն Բարսեղյան. Ֆեյսբուք