Փառապանծ մարտական ուղի ունեցող Նաղդալյանը բա ինչո՞ւ իր պաշտոնական կենսագրությունում այդ մասին չի փաստում
Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական մարտերին, ուղղաթիռների թռիչքներ է կազմակեպել, զենք-զինամթերք է մատակարարել Գետաշեն:
Հիշեցում. պատերազմի ժամանակ Գետաշենը մենք կորցրել ենք և այն այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում: Հիմա Հերմինե Նաղդալյանն իրավունք ունի հպարատանալու, որ կռվել է Գետաշենում:
Իսկ փառապանծ մարտական ուղի ունեցող մարդը բա ինչո՞ւ իր պաշտոնական կենսագրությունում այդ մասին չի փաստում: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվեծ նրա կենսագրականում իսպառ բացակայում է մարտական գործողություների մասնակից լինելու նրա «հերոսական» անցյալը:
Տիրայր Մուրադյան. Ֆեյսբուք