Գերմանիայի 90 մուսուլմանական համայնքներ գտնվում են հատուկ ծառայությունների վերահսկողության տակ
Գերմանիայի հատուկ ծառայությունները հսկում են երկրում գտնվող 90 մուսուլմանական համայնքները ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով: Այս մաին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով սահմանադրական կարգի պահպանման դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենի հայտարարոթյանը:
«Մենք մշտապես հետևում ենք Գերմանիայում մզկիթներին կից 90 մուսուլմանական համայքներում տիրող իրադրությանը, հատկապես նրանց, որտեղ խոսում են արաբերեն»,- նշել է Մաասենը «ARD» հեռուստաընկերության հետ հարցազրույյցում:
Նա նշել է, որ երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը նախկինի պես բարձր է, և կրկին հիշեցրել է, որ հատուկ ծառայություններին հայտնի են Գերմանիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մտադրությունները:
Մասսենը նաև զգուշացրել է, որ չի կարելի բոլոր մուսուլմաններին ահաբեկիչների պիտակ կպցնել: