Մարին Լե Պենի հայրը չի հավատում դստեր հաղթանակին
Ֆրանսիայում «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը կանխատեսել է առաջիկա ընտրություններում դստեր պարտությունը: Այս մասին գրում է Reuters-ը:
Ես մեծ ցավով եմ ասում, բայց «Ազգային ճակատ»-ը հենց առաջին փուլում հնարավոր է պարտություն կրի»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ չնայած լուրջ մրցակցի՝ Ալեն Ժյուպեի կուսակցության, Մարին Լե Պենի կուսակցության ժողովրդականությունը գնալով աճում է Ֆրանսիայում: