ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Դոնալդ Թրամփին նրա «հարուստ միջազգային շփման փորձ» ունենալու համար
ԱՄն-ի նախագահ Բարաք Օբաման ծաղրել է Դոնալդ Թրամփին նրա «հարուստ միջազգային շփման փորձ» ունենալու համար` «Միս տիեզերք» մրցույթում: Այս մասին հայտնել է tvzvezda.ru-ն:
Նա այդպիսի կատակ արել է Սպիտակ տանը կայացած ամենամյա ընդունելության ժամանակ:
«Հանրապետականներն ասում են, որ նրան չի բավարարում փորձը` արտաքին քաղաքականության մեջ, որպեսզի դառնա նախագահ: Արդարության համար պետք է նշել, որ նա տարիներ է անցկացրել հանդիպելով ամբողջ աշխարհի լիդերների հետ` Միսս Շվեցարիա, Միսս Արգենտինա, Միսս Ադրբեջան և այլոք», հավելել է նախագահը, նկատի ունենալով, որ միլիարդերը ունի իրավունք անցկացնելու գեղեցկության մրցույթ` «Միս տիեզերք»: