Ավտովթար Իսակովի պողոտայում. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահագ Բարսեղյանը իր վարած Нива մակնիշի 80 OV 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մանրամասներն այստեղ