Լիբիայում փոթորկի ժամանակ անհետացել է 84 միգրանտ
Միջերկրական ծովում` Լիբիայի ծովափից ոչ հեռու փոթորիկը հարվածել է նավին, որում գտնվում էին միգրանտներ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Վնասված նավը նկատել են Իտալիայի ծովափնյա փրկարարները: Այն գտնվել է սարսափելի վիճակում և արագորեն լցվել է ջրով:
Նշվում է, որ հայտնաբերվելու պահին նավի մեջ եղել է 26 մարդ: Մնացած 84-ը` փոթորկի ընթացքում ընկել են ջուրը: Ներկա պահին որոնումներ են իրականացվում: