Բարաք Օբաման կատակով անվանել է Հիլարի Քլինթոնին ԱՄՆ-ի հաջորդ նախագահ
Սպիտակ տանը տեղի ունեցող` թղթակիցների հետ ավանդական ընթրիքի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կատակել է` անվանելով Հիլարի Քլինթոնին իր ժառանգորդ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Հաջորդ տարի մեկ ուրիշը կլինի կանգնած այստեղ, հենց այս վայրում, կարելի է միայն գուշակել, թե ով կլինի»,- ասել է Օբաման:
Ընթրիքը տեղի է ունենում ամեն տարի, որտեղ նա ոչ պաշտոնապես կատակում է հյուրերի հետ տարբեր թեմաներով:
Բացի այդ նախագահը չմոռացավ կատակել իր անձի շուրջ. «Ութ տարի առաջ ես երիտասարդ էի, առույգ և իդեալիստական գաղափարներով լի: Հիմա ես մոխրագույն եմ և նիհար: Սկսվել է մահվանս հետ հաշվարկը»: