ՊԵԿ-ը հերքում է, որ արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջվել է 1200 դոլար
Մամուլում հրապարակված «Արտերկրից ուղարկված զինվորական օգնությունը մաքսազերծելու համար պահանջել են 1200 դոլար» հրապարկման առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համապատասխան տարածաշրջանային մաքսատանը ապրիլի 1-ից մինչ օրս առկա չէ հրապարակման մեջ հիշատակված ներկրման վերաբերյալ որևէ տեղեկատվություն: Թյուրըմբռնումից խուսափելու նպատակով առաջարկում ենք հրապարակման հեղինակին ներկրմանն առնչվող փաստաթղթերը ներկայացնել ՊԵԿ, ինչից հետո պատրաստ ենք տրամադրել առավել հանգամանալի պարզաբանում հարցի վերաբերյալ :