Բաղդադի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 19-ի. «ԻՊ»-ը ստանձնել է դեպքի պատասխանատվությունը
Ինչպես արդեն հայտնել ենք, Բաղդադի արևելքում գտնվող Նահվարան տարածքում ահաբեկչություն է տեղի ունեցել:
Զոհերի թիվը հասել է 19-ի: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Ոստիկանությունից անգլիական «Reuters» գործակալությանը հայտնել են, որ ևս 48 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Պայթուցիկով լցված բեռնատարը առավոտյան պայթել է փողոցում:
Ինչպես հայտնում է գործակալությունը, «ԻՊ»-ի անդամները համացացնի միջոցով հայտնել են, որ բեռնատարում եղել է երեք տոննա պայթուցիկ, իսկ ղեկին մահապարտ է եղել:
«ԻՊ»-ի գործողություններով պայմանավորված՝ Իրաքում պահպանվում է լարված իրավիճակը: Բաղդադում և հարևան այլ տարածքներում պարբերաբար պայթյուններ են տեղի ունենում, մահանում խաղաղ բնակիչներ և անվտանգության աշխատակիցներ: