ԵՄ-ն պետք է գնահատի Մինսկի համաձայնագրերի հեռանկարները.Մոգերինի
ԵՄ-ի՝ արտասահմանյան գործերով և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչը կասկածում է, որ պատժամիջոցների ժամկետների մարումից երկու ամիս առաջ բոլոր պայմանավորվածություններն ի կատար չեն ածվի մինչև վերջ:
ԵՄ-ի Գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ օգտակար կլիներ Մինսկի համաձայնագրերի իրականացման ներկայիս իրավիճակը և հեռանկարները գնահատել: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը:
Ինչպես նա հայտնել է «La Stampa» թերթին տված հարցազրույցի ընթացքում, դա պետք է արվի ԵՄ-ն Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միասին, ովքեր մտնում են «նորմանդական քառյակի» մեջ:
«Օգտակար կլինի, եթե ԵՄ-ն, Գերմանիան և Ֆրանսիան Մինսկի համաձայնագրերի իրականացման ներկայիս իրավիճակին գնահատական տային, գնահատեին դրանց ամբողջական իրականացման հեռանկարները և խնդիրնների լուծման հետագա պլանները»,- հայտնել է Մոգերինին:
Նա հաղորդել է, որ իր կողմից ԵՄ-ի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է վերանայել Ռուսաստանի նկատմամբ վավող քաղաքականությունը, քանի որ «պատժամիջոցները գործիք են, այլ ոչ քաղաքականություն»: