ՌԴ-ն պատասխանել է Су-27-ի հետ կապված Պենտագոնի հայտարարությանը
Ռուսաստանը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունը՝ Բալթիկ ծովի վրա ԱՄՆ հետախուղական օդանավի պրոֆեսիոնալ գործողությունների վերաբերյալ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ասել է, ամերիկյան օդանավը թռչելիս է եղել անջատված տրանսպոնդերով (պատասխանող հաղորդիչ):
«Մենք ցանկանում ենք նշել, որ RC-135U հետախուղական օդանավը անջատված տրանսպոնդերով փորձել է մոտենալ ՌԴ սահման, այդ իսկ պատճառով էլ մեր կործանիչը օդ է բարձրացել, որպեսզի ֆիքսի օդանավի տեսակն ու համարը»,-ասել է Կոնաշենկովը: