Լուգանսկում ուկրաինական ԱԹՍ են խփել
Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինծառայողները ուկրաինական ուժայինների անօդաչու թռչող սարք են խփել: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Ուկրաինական ուժայինները շարունակում են ժողովրդական հանրապետության տարածքում հետախուզություն կատարել: Այսպես, երեկ Լուգանսկի զինծառայողները խփել են հերթական ուկրաինական ԱԹՍ-ն»,- հաղորդում է Մարոչկոն:
Մարոչկոն ընդգծել է, որ Ուկրաինայի կողմից բոլոր փորձերը՝ հետախուզության տվյալ տեսակն օգտագործելու ուղղությամբ, կհանդիպեն զինված ստորաբաժանումներին, որոնք վերահսկում են Լուգանսկի սահմանը: