Գոռի դասակի բոլոր տղաների աշխատանքային խնդիրները լուծվել են՝ շնորհիվ լրագրողների և իրավաբանների
Գոռը (Գլումովը) գրեց նոր ու մի լավ ուրախացրեց: Ես ուզում եմ իր և իր դասակի կամավորների կողմից խորին շնորհակալություն փոխանցել բոլոր այն լրագրողներին, իրավաբաններին, որ իմ կոչից հետո ձեռնամուխ եղան խնդրի բարձրացմանը, հետազոտմանը` շատ ավելի լուրջ մակարդակով, քան իմ ՖԲ ստատուսն էր:
Գոռի դասակի բոլոր տղաների աշխատանքային խնդիրները լուծվել են ավելի լավ, քան նրանք կարող էին պատկերացնել (ասեցին` ամենաբարձր մակարդակով), ու տղաները հիմա նման հարցերից նեղվելուց կամ վիրավորվելուց ձերբազատված` հոգով, սրտով ու ֆիզիկապես կենտրոնացած են միայն սահմանների պաշտպանության սուրբ պարտականության վրա:
«Մեր իրականության մեջ հարցեր են լուծվում, եթե հարց լուծողը մենք ենք ( ժողովուրդը)» ,- եզրափակեց մեր մեծ եղբայր Գոռ Գրիգորյանը (նույն ինքը` Եգոր Գլումովը) ։)))
Հ.Գ. իր թույլտվությամբ եմ հայտնում այս փոքրիկ, բարի լուրը:
Լուսինե Բադալյան. ֆեյսբուք: