Պորոշենկոն Զախարչնեկոյին վերացնելու համար պատրաստ է գումար վճարել
ԴԺՀ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԴԺՀ և ԼԺՀ առաջնորդներին վերացնելու հրաման է տվել: Այս մասի գրում է РИА Новости- ն:
Ավելի վաղ Անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ կանխվել է ԴԺՀ առաջնորդ Զախարչենկոյի դեմ մահափորձը և ձերբակալվել է մի քանի ուկրաինացի:
«Ուկրաինայի նախագահը Մինսկի համաձայանագիրը չիրականացնելու հետ կապված հրաման էր տվել վերացնել ԼԺՀ և ԴԺՀ նախագահներին»,-ասել է Անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Մարիա Պետրովան:
Պետրովայի խոսքով՝ Պորոշենկոն պատրաստ է եղել Զախարչենկոյի համար վճարել 100.000 դոլար:
Զախարչենկոն ասել է, որ իր դեմ մահափորձ է ծրագրավորվում, որը հավանաբար, տեղի կունենա Զատկի տոնին: