Ինչ լավ կլիներ, եթե Հյուսիսային պողոտայի բնակարանները տային հայրենիքի զոհված պաշտպանների ընտանիքներին
Քանի օր է մտածում եմ, թե ինչ լավ կլիներ, եթե Հյուսիսային պողոտայի 90% շքեղ վերանորոգված ու չբնակեցված բնակարանները փոխանցվեին հայրենիքի զոհված պաշտպանների անօթևան կամ փլատակներում ապրող ընտանիքներին:
Հա՛մ շունչ, էներգիա, իմաստ կհաղորդվեր Երևանի սրտին` երկրի համար առաջնայնություն ընդգծելով, համ էլ՝ այդ շենքերի տեղում իրենց տները կորցրածներն ավելի թեթև կզգային:
Իզաբելլա Աբգարյան. ֆեյսբուք: