ՕՊԵԿ-ի կազմի մեջ մտնող նավթ արտահանող երկրները հասցրել են արտադրությունը ռեկորդայինի
ՕՊԵԿ-ի կազմի մեջ մտնող նավթ արտահանող երկրները հասցրել են արտադրությունը ռեկորդայինի` 33,217 մլն բարել` մեկ օրում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Նավթի նմանատիպ ցուցանիշը համարվում է ռեկորդային` 1989 թվականից ի վեր, երբ «Bloomberg»-ը սկսեց հետևել շուկային:
BNP և UBS վերլուծաբանները ենթադրում են, որ նավթի գները կնվազեն մինչև 30$ մեկ բարելի համար մոտակա ժամանակներս:
«Կան վտանգավոր զուգահեռներ 2015 թվականի հետ: Շուկան արդեն թեժանում է և անհրաժեշտ է ուղղումներ անել»,- ասվում է գործակալությունում: