Նույնիսկ գլուխ գովալուց՝ զրո են
Ադրբեջանական մամուլում լայն տարածում է գտել մի նյութ, որտեղ իբր արտասահմանյան լրագրողները գնացել են սահմանամերձ ադրբեջանական գյուղեր ու զարմացել են հայկական հրետանու կրակոցների հետքերից: Բայց այս նյութի մեխը, ոչ թե լրագրողները կամ կրակոցներն են, այլ այն որ իբր իրենց գյուղերի դպրոցներում բոլոր աշակերտները համակարգիչներով են դաս անում:
Լավ էս էլ հեչ, դե համակարգիճա եղածը ի՞նչ ա, կառնեն, կդնեն, բայց դնելուն էլ ձև կա: Նայում ես նկարները ամբողջ սենյակը ավիրված, ամեն ինչ վերացած է, ոչ մի նորմալ բան չի մնացել սենյակներում, բայց ուշադրությու , համակարգիչներն իդեալական իրենց տեղերում են՝ շարքով, մի գծով դրված, ոչ մի վնաս չեն կրել, անգամ փոշի չի նստել վրեքը:
Այդպիսի պայթյուններից հետո, երբ դասարանում մի նորմալ բան չի մնում, գոնե մոնիտորներից մեկը պետք է մի քիչ շեղվեր, եթե ոչ ընդհանրապես ընկներ գետնին:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ այս ազգը հիմնված է ցուցամոլության վրա, նրանց ամեն ինչը ցուցամոլություն է, նույնիսկ զենքերի քանակը:
Աշոտ Սարգսյան. ֆեյսբուք: