Սա էլ առաջադեմ Արևմուտքը, նրանց երկակի ստանդարտներն ու Էրդողանին «տրված» Անգելա Մերկելը
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա իրենց «դրոշների քաղաքականությունը»: Հեռարձակողների եվրոպական միությունը հայտարարել է, թե ինչ դրոշներ կարելի է բերել դահլիճ մայիսի սկզբներին Շվեդիայում կայանալիք մրցույթի կիսաեզրափակիչի և եզրափակիչի ժամանակ:
Օրինակ՝ դրոշներն առանց փայտյա ձողերի կարող են լինել 120x80սմ, իսկ փայտյա ձողերով` ոչ ավել քան 60x40սմ:
Հայտարարության մեջ նշվել են նաև արգելված դրոշները, որոնց մեջ ընդգրկվել են` Բասկերի, ԴԱԻՇ-ի, Կոսովոյի, Ղրիմի, Պաղեստինի, Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Մերձդնեստրի և ԼՂՀ-ի դրոշները:
Սա էլ ձեր Արևմուտքը, եվրոպական արժեքներն ու արդարամիտները:
Փաստորեն տեսե’ք, թե Արցախը որ երկրների հետ է համեմատվում` Կիպրոսի թուրքերի և իսլամիստ ծայրահեղականների հետ: Ահաբեկիչների ոճով պատերազմող ադրբեջանցիների անմարդկային արարքները դատապարտելու փոխարեն, արգելում են իր Հայրենիքը, իր պատմական հողերը, իր արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանող ԼՂՀ-ի դրոշը:
Սա էլ ձեր առաջադեմ Արևմուտքը, նրանց երկակի ստանդարտներն ու Էրդողանին «տրված» Անգելա Մերկելը:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: