Ճապոնիան կաջակցի Ուկրաինային կիբերոստիկանության ստեղծման հարցում
Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան Շիգեկի Սումին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, որ Ճապոնիան պատրաստ է աջակցել Ուկրաինային կիբերոստիկանության ստեղծման հարցում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով Ուկրաինայի ՆԳՆ-ին:
Դեսպանի խոսքով` Ճապոնիան աջակցում է Ուկրաինայի ՆԳՆ-ին` կիբերոստիկանության ստեղծման և զարգացման հարցում և պատրաստ է ֆինանսական, խորհրդատվական և փորձագիտական օգնություն հատկացնել:
Նա նշել է նաև, որ Ուկրաինան դրական է գնահատում նոր ղեկավարությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունն Ուկրաինայի հետ նաև հետագայում: