Նորվեգիան ցանկապատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին
Նորվեգիան որոշում է ընդունել ցանկապատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հաղորդում է «FlashNord»-ը` հղում անելով թագավորության արդարադատության և հասարակական անվտանգության նախարարությանը:
«Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու որոշումն ընդունվել է թագավորության կառավարության կողմից սահմանը հատող փախստականների վրա հսկողության մեծացման նպատակով»,- նշել է աղբյուրը:
Ըստ նրա, ցանկապատի կառուցման աշխատանքները կսկսեն «Բորիսոգլեբսկ-Ստուրսկուգ» հսկիչ կետից: Երկարությունը դեռևս պարզ չէ: